Ամերիկյան հիվանդանոցում միաժամանակ հղիացել է 16 բուժքույր (տեսանյութ)
Արիզոնայի Ֆենիքս քաղաքի հիվանդանոցներից մեկում 16 բուժքույրեր, ովքեր աշխատում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, գրեթե միաժամանակ հղիացել են: CNN-ի տվյալներով՝ նրանք ծննդաբերելու են հոկտեմբերից հունվար ընկած ժամանակահատվածում:
Ապագա մայրիկները կատակում են, թե իրենց օգնել է հղիանալ կլինիկայի ջուրը: Հղի աշխատակիցների համար անգամ հատուկ սնունդ է ավելացվել կլինիկայի ճաշարանում: Նրանց նաև ազատել են մի շարք պարտավորվածություններից, նրանք չեն աշխատում տուբերկուլյոզով հիվանդների հետ և չեն անցկացնում քիմիաթերապիա:
Բուժքույրերի ապագա պակասը լրացնելուն կլինիկան սկսել է պատրաստվել մեկ ամիս առաջ: