Իրանն օգոստոսի 22-ին կներկայացնի նոր կործանիչ
Իրանն օգոստոսի 22-ին՝ Ռազմական արդյունաբերության ազգային օրը կներկայացնի նոր կործանիչ, հայտնել է ԻԻՀ պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ամիր Խաթամին, փոխանցում է Tasnim-ը։
Նրա խոսքով՝ նոր ռազմական ինքնաթիռը կօգտագործվի զինված ուժերին մարտական և օդային աջակցություն ցուցաբերելու համար։ Կործանիչն անցել է բոլոր փորձարկումներն ու առաջին թռիչքը կիրականացնի Ռազմական արդյունաբերության ազգային օրը, կներկայացվեն ինքնաթիռի բնութագրիչները։