Իրանի ԱԳՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին՝ երկրում իշխանությունը տապալել փորձելու մեջ
Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ստեղծել է Իրանի հարցով «գործողությունների խումբ»՝ երկրում իշխանությունը տապալելու համար, ինչպես դա տեղի է ունեցել 1953 թվականին։ Զարիֆը նախազգուշացրել է այդ նախաձեռնության անհեռանկարայնության մասին։
«Ուղիղ 65 տարի առաջ ԱՄՆ-ը տապալել է ժողովրդի կողմից ընտրված Մուհամմադ Մոսադեղի ժողովրդավարական կառավարությունը՝ վերականգնելով բռնապետությունը։ Այժմ Իրանի հարցով «գործողությունների խումբը» երազում է նույնն անել ճնշման, ապատեղեկատվության և դեմագոգիայի օգնությամբ։ Այլևս երբեք»,-գրել է Զարիֆն իր թվիթերյան էջում։
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հինգշաբթի հայտարարել էր, որ Պետդեպում ստեղծում է «գործողությունների խումբ», որը կզբաղվի Թեհրանի հանդեպ քաղաքականության համակարգմամբ։