Պուտինի գերմաներենով կենացը Ավստրիայի ԱԳ նախարարի հարսանիքին (տեսանյութ)
Օգոստոսի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Ավստրիայի ԱԳ նախարար Կարին Կնայսլի հարսանիքին։ ՌԴ նախագահը գերմաներենով կենաց է ասել, որի տեսանյութը հայտնվել է համացանցում։
Նա նշել է, որ Կնայսլը դարձել է Ավստրիայում իր առաջին ընկերը, որի հետ ինքը լավ հարաբերություններ է պահպանում։
Նախագահը երախտագիտություն է հայտնել նորապսակներին հրավերի համար, մաղթել նրանց, որպեսզի ստեղծեն ամուր և երջանիկ ընտանիք։ Պուտինը նրանց Ռուսաստան է հրավիրել։
Պուտինը նորապսակներին նվիրել է գյուղական մոտիվներով նկար, հին խնոցի և ինքնաեռ։