Կրեմլը մեկնաբանել է Պուտին-Մերկել 3 ժամանոց հանդիպումը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ օգոստոսի 18-ին Բեռլինում կայացած ու երեք ժամ տևած բանակցությունները օգտավետ են եղել, տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:Այս մասին գրում է ria.ru-ն:
«Բանակցությունները երկար տևեցին: Նախապես հայտարարված թեմաների շուրջ մանրակրկիտ քննարկումներ են եղել»,- ասել է Պեսկովը՝ ամփոփելով հանդիպումը:
Քարտուղարն ընդգծել է, որ ո՛չ Պուտինը, ո՛չ էլ Մերկելը նպատակ չեն ունեցել որևէ հարցի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել:
Պեսկովը մանրամասնել է, որ երկու պետությունների ղեկավարները քննարկել է «Հյուսիսային հոսք 2» գազատարի նախագիծը՝ քննադատելով այն քաղաքականացնելու բոլոր փորձերը:
Բացի դրանից, քննարկվել է սիրիական հակամարտությունը, ԱՄՆ-ի կողմից ներկրման մաքսատուրքերի ավելացման հարցը: