Վլադիմիր Պուտինի նվերները՝ Ավստրիայի ԱԳ նախարարին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ավստրիայի ԱԳ նախարարի հարսանիքին գերմաներեն կենաց է առաջարկել: Հարսանեկան զույգին ՌԴ նախագահը մի շարք նվերներ է արել, այդ թվում ` Կուբանի կազակական երգչախմբի կատարումներ՝ ի պատիվ Ավստրիայի արտգործնախարար Քարեն Քնայսըլի:
Այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Պուտինը հանդես է եկել երկար գերմաներեն կենացով, որում նա իր երախտագիտությունն է այտնել Ավստրիայի բարձրաստիճան պաշտոնյաններին՝ հաճելի և ուրախ հյուրընկալության համար»,- գրել է խոսնակը: