Գլենդելի քաղաքային խորհուրդը և Ամերիկայի հայկական թանգարանը համագործակցության մասին հռչակագիր են ստորագրել
Ամերիկայի հայկական թանգարանի ներկայացուցիչները և Գլենդելի քաղաքային խորհրդի անդամները համագործակցության մասին հռչակագիր են ստորագրել:
Ստորագրման արարողությանը ներկա է եղել Գլենդելի քաղաքապետ Զարե Սինանյանը: «Այսօր Գլենդելի համար մեծ օր է, և մենք ուրախ ենք, որ Ամերիկայի հայկական թանգարանի ապագա տունը կլինի մեր քաղաքում», - ասել է Սինանյանը:
Քաղաքային խորհրդի անդամ Պոլա Դիվայնը ընդգծել է, որ թանգարանը կդառնա քաղաքի մարգարիտը, որով նրանք բոլորը կհպարտանան, հաղորդում է «Los Angeles Times»ը:
Գործադիր նախագահ Պերճ Կարապետյանի խոսքով, թանգարանի շինարարությունը կսկսվի հաջորդ տարի: Թանգարանում կլինի թատրոն, ուսումնական կենտրոն, ցուցադրական խոհանոց և սրճարան:
Ավելի վաղ Գլենդելի խորհուրդը որոշում էր կայացրել թանգարանի համար 55 տարով տարածքի վարձակալման մասին: Վարձի վճարը տարեկան կկազմի 1 մլն դոլար:
Միջոցառման ընթացքում խորհրդի անդամ Վարդան Կարապետյանը նշել է, որ այս կենտրոնը նախատեսված է երեխաների համար, ինչպես նաև այսօրվա և ապագայի բնակիչների համար, որտեղ նրանք կարող են իմանալ «որտեղից են եկել հայերեը և ուր են գնում»: