ԱՄՆ-ում գրեթե պատրաստ է պատժամիջոցների նոր փաթեթն ընդդեմ «Հյուսիսային հոսք-2» նախագծի
ԱՄՆ-ում գրեթե պատրաստ է պատժամիջոցների նոր փաթեթն ընդդեմ ընկերությունների, որոնք մասնակցություն ունեն «Հյուսիսային հոսք-2» նախագծում։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal -ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։
Ներկայում պատժամիջոցների նախագիծը քննարկման գործընթացում է։
Պարբերականի տեղեկություններով՝ պատժամիջոցները կարող են սահմանվել մի քանի շաբաթվա ընթացքում։
Ըստ թերթի, Վաշինգթոնում այս սահմանափակումների վերաբերյալ վերջնական որոշումը դեռևս չի ընդունվել:
2017-ի օգոստոսին ԱՄՆ-ի ընտրություններում ռուսական միջամտության բացահայտումից հետո Կոնգրեսը նախագահ Թրամփին լիազորել է պատժամիջոցներ կիրառել անձանց և ընկերությունների դեմ, որոնք ներգրավված են գազատարի աշխատանքներում:
Ամերիկյան պաշտոնյաներից մեկը հաղորդել է, որ այս միջոցների ուղղությամբ աշխատանքը ավարտում է Պետդեպարտամենտը, Սպիտակ տունը և Առևտրի և էներգետիկայի նախարարությունը: Ըստ պաշտոնատար աձնի, պատժամիջոցների կիրառումից առաջ մնացել է որոշել՝ կիրառել դրանք միայն ընեկրությունների դեմ, որոնք Բալթիկ ծովում իրականացնելու են խողովակների տեղադրումը թե ընդլայնել այնպես, որպեսզի դրանք անդրադառնան գազատարի ֆիանանսավորման հետ կապված բանկերի և այլ ընկերությունների վրա»: Ըստ աղբյուրի Վաշինգթոնը պատժամիջոցների կիրառումից առաջ նախապես կզգուշացնի ԵՄ-ին: