Սան Պաուլոյի կառնավալում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ելույթ կներկայացվի
2019 թվականին Սան Պաուլոյում անցկացվելիք կառնավալում Rosas de Ouro («Ոսկյա վարդեր») սամբայի պարի դպրոցը հանդես կգա Viva Hayastan! («Կեցցե՛, Հայաստանը») ծրագրով՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում է Globo-ն:
«Ինձ համար մեծ պատիվ է հարգանքի տուրք մատուցել Հայաստանին կառնավալի ժամանակ: Վստահ եմ, որ նման ծրագրով մեր դպրոցը կհաղթի կառնավալում, քանի որ նման նուրբ թեման ոչ ոքի չի կարող անտարբեր թողնել», - աղբյուրը մեջբերում է դպրոցի ղեկավար Անժելինա Բազիլիային:
Դպրոցի սաները նախատեսում են իրենց ելույթում համատեղել Սան Պաուլոյի կառնավալի պատմությունն ու Բրազիլիայում ապրող հայերի պատմութունը:
Սան Պաուլոյի՝ շուրջ 25 000 բնակիչ ունեցող հայ համայնքի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել պարի դպրոցին՝ թեման ընտրելու համար: