Ֆինն գյուտարարը լողացող սաունա է կառուցել և պատրաստվում է դրանով անցնել Ֆիննական ծոցը
Ֆինն գյուտարար և NASA-ի նախկին ինժեներ Յաննե Կյապյուլեխտոն կառուցել է լողացող սաունա, որն էներգիա է ստանում արևային մարտկոցներից և պատրաստվում է դրանով անցնել Ֆիննական ծոցը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով «Եվրո Պուլս»-ին:
Սաունան տեղակայված է հարթակի վրա, որտեղից կարելի է ջուրը նետվել ծոցում լողալու համար: Հարթակի վրա նաև արևից պաշտպանվելու համար անձրևանոց, իսկ սաունայի տանիքին՝ դիտորդական կետ: Արտասովոր լողացող միջոցը լրացնում են արևային մարտկոցները և սաունան տաքացնող էլեկտրական վառարանը: Դրանք նաև լրացուցիչ ստվեր են առաջացնում հարթակում: