Իրանական միջուկային համաձայնագիրը պետք է պահպանվի. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցություններից առաջ հայտարարել է, որ տարածաշրջանային և գլոբալ անվտանգության ամրապնդմանն ուղղված իրանական միջուկային համաձանագրի կարգավորման Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը հարկավոր է պահպանել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Քննարկելու ենք իրանական միջուկային համաձայնագրի կարգավորմանն ուղղված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերաբերյալ իրավիճակը: Անկասկած, առանց դրա չի լինի: Չափազանց կարևոր է պահպանել ՄԱԿ ԱԽ կողմից հաստատված բազմակողմանի համաձայնագիրը, որն ուղղված է տարածաշրջանային և գլոբալ անվտանգության ամրապնդմանը և միջուկային ռեժիմի տարածման կանխարգելմանը», — ասել է Պուտինը: