Հրաժեշտի խոսք. Հրանտ Դինք
Հրաժեշտի խոսք
Իսկ հենց այս պահին, գուցե և ընդմիշտ
Ես հեռանում եմ, ձեզնից՝ ամենքից,
Կիսատ եմ թողնում թե՛ բերկրանք, թե՛ վիշտ -
Էլ չի տարբերվում մեկը մյուսից:
Ես հեռանում եմ ձեզնից՝ ամենքից,
Քանի որ դուք եք այդպես որոշել,
Ինչքա՜ն քնքշանք եք հանել իմ սրտից
Ու մոռացել եք ու էլ չեք հիշել:
Կիսատ եմ թողնում թե՛ բերկրանք, թե՛ վիշտ -
Իմ արևներին ձեռքս չհասավ,
Գուցե սխալվում եմ, գուցե դուք եք ճիշտ,
Բայց էությունս ինձնից նեղացավ:
Էլ չի տարբերվում մեկը մյուսից -
Հաղթանա՞կ է սա, թե՞ դանդաղ մի մահ,
Որ հեռանալով մարդը իրենից՝
Էլ չի նկատում ո՛չ սարսափ, ո՛չ ահ…
Ես հեռանում եմ իմ էությունից…
Norik Hergnyan
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Հրանտ Դինք ֆեյսբուքյան էջից: