Ռուսաստանը արգելել է ադրբեջանական 37.5 տոննա սալորի ներմուծումը
Ռուսաստանի «Россельхознадзор» դաշնային ծառայության Դաղստանի Հանրապետության վարչության տեսուչները որոշում են կայացրել Ադրբեջանից ներմուծվող մթերքի որոշ խմբաքանակ վերադարձնելու մասին, հաղորդում է minval.az-ը։
Ներմուծումը թույլ չտալու պատճառը եղել է խմբաքանակներում արևելյան պտղակերի (թիթեռ) առկայությունն է եղել։
ՌԴ պետական սահմանի Դաղստանի հատվածում՝ «Յարագ-Կազմալյար» անցակետում թույլ չի տրվել Ռուսաստանի Դաշնության տարածք ներմուծել թարմ սալորի երկու խմբաքանակ։ Ռուսական շուկայում չհայտնված արտադրանքի ընդհանուր ծավալը կազմել է մոտ 37,5 տոննա։