Էրդողանը վերընտրվել է Արդարություն և զարգացում կուսակցության նախագահի պաշտոնում
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը շաբաթ վերընտրվել է Արդարություն և զարգացում կուսակցության նախագահի պաշտոնում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Anadolu գործակալությանը և քվեարկության արդյունքներին: Ընտրությունը տեղի է ունեցել Անկարայում այս կուսակցության վեցերորդ ընդհանուր համաժողովում:
Էրդողանի թեկնածության համար քվեարկել են բոլոր 1380 պատվիրակները: