Պուտինը պարի է հրավիրել Ավստրիայի արտգործնախարարի հարսնացուին (լուսանկար)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոտոսի18-ին մասնակցել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Կարին Կնայսլի և գործարար Վոլֆգանգ Մայլինիգերի հարսանիքին: Հանդիպման ժամանակ նախագահը հարսնացուին ծաղկեփունջ է նվիրել, իսկ ավելի ուշ նրան պարի հրավիրել: Նախագահի հետ միասին արարողությանը ժամանել է կազակական համույթը, հաղորդում է Vedomosti-ն:
Բացօթյա տոնակատարությունը տեղի է ունեցել Գամլից համայնքում: Արարողությանը ներկա են եղել Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցը, կանցլերի տեղակալ Հայն Քրիստիան Շտրախեն, Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը և OPEC-ի գլխավոր քարտուղար Մո6համմեդ Բարկինդոն:
Հարսանիքից հետո Պուտինը մեկնել է Բեռլին, որտեղ նախատեսված է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումը: Մինչ լիմուզին նստելը Պուտինը ստորագրել է նորապսակների հարսանեկան մեքենային և բղավել «համբույր»: