Ռուսաստանն արգելել է Ադրբեջանից 37,5 տոննա սալորի ներմուծումը
Ռուսաստանի «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության Դաղստանի Հանրապետության վարչության տեսուչները որոշում են կայացրել Ադրբեջանից ներմուծվող մթերքի որոշ խմբաքանակ վերադարձնելու մասին։ Այդ մասին հայտնում է minval.az-ը։
Ներմուծումը թույլ չտալու պատճառը եղել է խմբաքանակներում վնասակար օբյեկտի առկայությունը։
ՌԴ պետական սահմանի Դաղստանի հատվածում՝ «Յարագ-Կազմալյար» անցակետում թույլ չի տրվել Ռուսաստանի Դաշնության տարածք ներմուծել թարմ սալորի երկու խմբաքանակ։ Ռուսական շուկա չհայտնված արտադրանքի ընդհանուր ծավալը կազմել է մոտ 37,5 տոննա։