Ֆրանսիան և Թուրքիան քննարկել են ԱՄՆ-ի պատժամիջոցներին հակազդեցությունը
Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի գործընկեր Բրունո Լե Մերի հետ, որի ընթացքում երկու գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ԱՄՆ-ին սահմանած պատժամիջոցներին հակազդեցությունը, փոխանցում է «Риа новости»-ն։
«Մեր նախարարը բանակցություններ է վարել ֆրանսիացի գործընկեր Բրունո Լե Մերի հետ։ Նախարարները քննարկել են երկու երկրների տնտեսական համագործակցությունը և ԱՄՆ-ի պատժամիջոցներին հակազդեցությունը»,-հայտարարել են նախարարությունում։
Նշվում է նաև, որ նախարարությունների ղեկավարները երկկողմանի հանդիպման մասին որոշում են կայացրել, որը տեղի կունենա Փարիզում, օգոստոսի 27-ին։