Վերադարձրել եմ մեծությունն Ամերիկային. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ամերիկան կրկին մեծ է դարձրել և դրանով իսկ իրագործել նախընտրական խոստումը։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում։
Միկրոբլոգում Սպիտակ տան ղեկավարը հակադրվել է Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոյին ԱՄՆ-ի մեծության թեմայով։
«Ես արդեն վերադարձրել եմ Ամերիկային մեծությունը։ Բավական է շուկայական ցուցանիշներին, զբաղվածության մակարդակին և բանակում իրավիճակին նայելը։ Հետագայում էլ ամեն ինչ միայն լավ է լինելու»,-խոստացել է Թրամփը։
Կուոմոն բազմիցս քննադատել է Թրամփին։ Նա օգոստոսի13-ին լուսանկարներ էր հրապարակել, որոնք, նրա կարծիքով, ցույց են տալիս, թե ով է երկիրը մեծ դարձրել։ Դրանցում պատկերված են Նյու Յորք եկող ներգաղթյալները, կանանց և սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների համար պայքարողները։