Թրամփը Պուտինին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն կմնա Սիրիայում մինչև ԴԱԻՇ-ի վերջնական ջախջախումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն ծրագրում է պահպանել ներկայությունը Սիրիայում մինչև ԴԱԻՇ («Իսլամական պետություն») խմբավորման վերջնական ջախջախումը։
Ճեպազրույցի ժամանակ Մերձավոր Արևելքի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Դևիդ Սաթերֆիլդն ասել է, որ «Սիրիայում ԱՄՆ-ի հետագա ներկայության հետ կապված նախագահի դիրքորոշման վերաբերյալ կասկածներ չպետք է լինեն»։
«Մենք Սիրիայում ենք մինչև ԴԱԻՇ-ի նկատմամբ վերջնական հաղթանակը։ Եվ այս ուղերձը Թրամփը հղում է Պուտինին»,-ասել է Սաթերֆիլդը։
Դիվանագետն ընդգծել է, որ Սիրիայում դրության շուրջ Վաշինգտոնը կփոխգործակցի Մոսկվայի հետ ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական մակարդակով։