Իսպանիայում անոմալ շոգերի պատճառով արդեն 23 մարդ է մահացել
Իսպանական Կատալոնիայի ինքնավար մարզում անոմալ շոգերի հետևանքով օգոստոս ամսին առնվազն 23 մարդ է մահացել՝ գրում է Catalonia Today-ը:
Ըստ լրատվամիջոցի՝ 2 մարդ մահացել է մինչև օգոստոսի 2-ը, ևս 21-ը՝ օգոստոսի 2-13-ը ընկած ժամանակահատվածում:
Մահացությունների պատճառը ուժեղ արևահարությունն է: