Թեհրանը լուրջ բողոք է հայտնել Վրաստանին իրանուհիների հետ օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ
Իրանը լուրջ դիվանագիտական բողոք է հայտնել Վրաստանին՝ կապված Թբիլիսիի օդանավակայանում մի շարք իրանցի ուղևորուհիների նկատմամբ անարգանքի դրսևորման հետ, որոնց անվտանգության ստուգումների ընթացքում ստիպել են հանել հիջաբները:
Ինչպես փոխանցում է իրանական «Թանսիմ» գործակալությունը, Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին հայտարարել է, որ Թեհրանը լուրջ բողոք է հայտնել Վրաստանին իրանուհիների հետ օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
Այս հայտարարությունը հետևել է լրատվամիջոցներում տարածված լուրին, որի համաձայն իրանցի ուղևորուհիներն անարգանքի են ենթարկվել Թբիլիսիից Սպահան թռչելուց առաջ: Ղասեմիի խոսքով՝ ստեղծված խնդիրը գտնվում է Վրաստանում Իրանի դեսպանության ուշադրության կենտրոնում: