Եվրոպական երկրների ցանկն՝ ըստ փողոցային հանցավորության մակարդակի
Խորվաթիայի բնակիչներն ամենից քիչ են ստիպված լինում ոստիկանություն դիմել իրենց բնակավայրում բռնության կամ կողոպուտի մասին բողոքներով:
Այս մասին հայտնում է Euromag-ը՝ ներկայացնելով վերջերս կազմված վարկանիշը՝ ըստ երկրներում փողոցային հանցավորության մակարդակի: Եվրոպական վիճակագրական գործակալության՝ Եվրոստատի տվյալներով՝ Խորվաթիայի բնակչության միայն 3 տոկոսն է բողոք ներկայացրել ոստիկանություն փողոցային հանցագործության մասին:
Խորվաթիային այս վարկանշային աղյուսակում հաջորդում են Լիտվան (3,4%) և Լեհաստանը (5,6%):
Իսկ ամենից շատ նման դեպքեր գրանցվել են Բուլղարիայում, որտեղ բնակչության 25 տոկոսն ստիպված է եղել ոստիկանություն դիմել փողոցում տիրող անհանգիստ իրավիճակի պատճառով: Բուլղարիային հետևում են Նիդերլանդները և Մեծ Բրիտանիան, որոնք 17 տոկոս ցուցանիշով կիսում են երկրորդ հորիզոնականը: