Կոլիզեումի լույսերը կմարվեն՝ ի հիշատակ Ջենովայում կամրջի փլուզման զոհերի
Իտալիայի մշակույթի նախարարությունը հայտարարել է, որ Կոլիզեումի լույսերը օգոստոսի 18-ի երեկոյան կմարվեն ի հիշատակ Ջենովայում կամրջի փլուզման զոհերի:
«Օգոստոսի 18-ին, Ջենովայում կամրջի փլուզման զոհերի պետական հուղարկավորության օրը Կոլիզեումի լույսերը երեկոյան ժմաը 22-ից մինչև 23-ը կմարվեն որպես սգո նշան»,- հայտնել են նախարարությունից, փոխանցում է RT-ն:
Այդ օրը Կոլիզեումում բոլոր երեկոյան միջոցառումները կչեղարկվեն:
Ջենովայում կամրջի փլուզման հետևանքով զոհվել էր առնվազն 39 մարդ: