Թրամփը հետաձգել է զորահանդեսը. ծախսերը «չափազանց բարձր են»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է հետաձգել զորահանդեսը, հայտարարելով, որ ծախսերը «չափազանց բարձր են»:
Թրամփը մեղադրել է տեղի քաղաքական գործիչներին գների չափազանցման համար, չնայած զորահանդեսի կանխատեսվող արժեքը 92 մլն դոլար է եղել. «Գուցե զորահանդեսը անցկացնենք հաջորդ տարի, երբ գները կնվազեն»,– գրել է նա իր Twitter-ի իր էջում։
Պաշտպանության նախարարությունն արդեն իսկ հայտարարել է, որ զորահանդեսն այս տարի չի կայանա։