Թուրքիայում մուրճերով ջարդուփշուր են անում iPhone սմարթֆոնները (լուսանկարներ)
Թուրքիայի բնակիչները բոյկոտում են ամերիկյան ապրանքները՝ ի նշան Վաշինգտոնի կողմից Անկարայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ու թուրքական ապրանքների ներկրման մաքսատուրքերի բարձրացման դեմ բողոքի:
Ինչպես նշում է Daily Mail-ը, ոմանք ցուցադրաբար մուրճերով ջարդուփշուր են անում iPhone սմարթֆոնները, զուգարանն են թափում Coca Cola գազավորված ըմպելիքը, այրում են դոլարներ, թեպետ չի բացառվում, որ դրանք կեղծ են: Այնուհետև համապատասխան տեսանյութերը հայտնվում են համացանցում:
Բրիտանական պարբերականը նկատում է, որ այսպիսով՝ թուրքերն իրենց աջակցությունն են հայտնում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որը կոչ էր արել բոյկոտել ամերիկյան էլեկտրատեխնիկան ու մյուս ապրանքները: