Պուտինն ու Էրդողանը կարող են բանակցություններ անցկացնել Թեհրանում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ սեպտեմբերին Թեհրանում Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը կարող է անձնական հանդիպում ունենալ իր թուրք պաշտոնակցի հետ: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն՝ iz.ru-ին հղումով:
Պարբերականի տվյալներով՝ նման հանդիպման հավանականությունը չի բացառում նաև թուրքական կողմը: Նշվում է, որ հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա սեպտեմբերի 7-ին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր, որ աշխատանքներ են տարվում սեպտեմբերի սկզբին Թուրքիայի և Իրանի ղեկավարների հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպման առնչությամբ։