Սիրիայի նախագահն իր տիկնոջ հետ այցելել է ահաբեկիչների կողմից լքված թունելներից մեկը
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն իր տիկնոջ՝ Ասմա Ասադի հետ միասին այցելել է Արևելյան Ղուտայում ահաբեկիչների կողմից լքված թունելներից մեկը, որն այժմ վերածվել է գեղանկարչական ցուցահանդեսի, գրում է РИА Новости գործակալությունը։
«Մահվան» թունելը, որը փորվել էր իսլամիստ ծայրահեղականների կողմից Արևլեյան Ղուտայի Ջոուբար շրջանում, սիրիացի 18 վարպետների կողմից այժմ վերածվել է արվեստի անկյունի․ թունելի պատերի վրա ստեղծվել են արվեստի տասնյակ գործեր։
Նշենք, որ Արևելյան Ղուտան սիրիական բանակի կողմից ազատագրվել է այս տարվա մայիս ամսին։ Մինչ օրս սիրիացի զինվորականները շարունակում են գտնել ահաբեկիչների կողմից թողնված զինանոցներ ու թունելներ։