«Դու քո երկար վարսերով հայ տատիկի ես նմանվել, արդեն ծիծաղելի է». Ագուտինը պատմել է ինչու է կտրել մազերը
Հայտնի երգիչ, ՌԴ վաստակավոր արտիստ Լեոնիդ Ագուտինը պատմել է, թե ինչու է տարիներ առաջ որոշել հրաժեշտ տալ իր երկար վարսերին։ Ըստ նրա՝ երկար վարսեր պետք է պահել երիտասարդ տարիքում, երբ դեմքը դեռ «թարմ» է:
«43 տարեկանում ես կտրուկ փոխեցի կերպարս՝ չնայած ավելի վաղ էի ուզում դա անել։ Նաև կինս էր (երգչուհի Անժելիկա Վառումը) կատակում՝ ասելով. «Դու քո երկար վարսերով հայ տատիկի ես նմանվել, արդեն ծիծաղելի է»,- 50-ամյա Ագուտինի խոսքերն է մեջբերել ok-magazine.ru-ն։
Երաժիշտը նաև պատմել է, որ չնայած ցանկանում էր ավելի շուտ հրաժեշտ տալ երկար վարսերին՝ ինքն իր համար որոշել էր դա անել 50-ի մոտ, սակայն չի դիմացել ու կտրել է վարսերը 43 տարեկանում, ինչի համար չի զղջում։