ԱՄՆ-ն պատրաստ է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Իրանի հետ համագործակցող երկրների նկատմամբ
ԱՄՆ-ն պատրաստ է երկրորդական պատժամիջոցներ կիրառել այն երկրների նկատմամբ, որոնք կշարունակեն համագործակցել Իրանի Իսլամական Հանրապետության հետ այն բանից հետո, երբ ուժի մեջ կմտնեն Իրանի դեմ սահմանված առաջին նոր պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է Պետդեպում Իրանի գծով նոր ներկայացուցիչ Բրայան Հուքը, գրում է РИА Новости գործակալությունը։
«Մենք ակնկալում ենք, որ առևտրային ակտիվությունը, այդ թվում բեռնափոխադրումները, մինչև նոյեմբեր կհասցվեն զրոյի։ Մենք հույս ունենք, որ մեր գործընկերները կհետևեն պատժամիջոցների ռեժիմին, և ես կարծում եմ, որ կարիք չկա հիշեցնելու ԱՄՆ-ի՝ երկրորդական պատժամիջոցներ կիրառելու պատրաստակամության մասին», - ասել է ամերիկացի պաշտոնյան։