«Մեր իշխանության օրոք Հայաստանի ՔԿՀ-ներում թախտաբիթիներ չեն լինելու, միայն հանցագործներ». Առաջին փոխվարչապետ
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին իր ֆեյսբուքյան էջում այս գրառումն է արել «Այո, մեր իշխանության օրոք Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում թախտաբիթիներ չեն լինելու, միայն հանցագործներ»:
Արարատ Միրզոյանը գրել է, որ սա իր միակ մեկնաբանությունն է այդ հարցազրույցի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ իր հարցազրույցի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը հայտարարել էր, որ կալանավորված լինելով՝ ամբողջությամբ իրեն մեկուսացրել են: «Հանկարծ ինձնից մեկ բառ անգամ դուրս չգար, կամ մեկ բառ ինձ չհասներ. թախտաբիթի չկա հաստատ մեկուսարանում»,-ասել էր նա: