Մակրոնը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրին:
Գործակալության տվյալների համաձայն՝ բանակցությունների ընթացքում երկու երկրների նախագահները քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերությունները:
Ինչպես տեղեկացվում է՝ Մակրոնը և Էրդողանը ընդգծել են առևտրատնտեսական հարաբերությունների կարևորությունը: Ընդ որում, նախագահները նաև քննարկել են երկկողմ ներդրումները: