Լիբիայում 45 ոստիկան գնդակահարության է դատապարտվել Քադաֆիի դեմ բողոքող ցուցարարներին սպանելու համար
Լիբիական դատարանը մահապատժի է դատապարտել 45 ոստիկանի, որոնք 2011 թվականին Տրիպոլիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ կրակ են բացել առաջնորդ Մուամմար Քադաֆիի դեմ բողոքող ցուցարարների ուղղությամբ, հայտնել է Լիբիայի արդարադատության նախարարությունը, փոխանցում է «Интерфакс»-ը:
Ինչպես նշվում է երկրի արդարադատությանն նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ՝ մահապատիժը կիրականացվի գնդակահարության միջոցով:
Այս գործով 22 մեղադրյալ արդարացվել է, իսկ ևս 54-ը դատապարվել է 5 տարվա ազատազրկման: