Հայտնի է բանկոմատներից գումար գողանալու եղանակը
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն բանկերին նախազգուշացրել է հաքերների առաջիկա հարձակումների մասին. նրանք մտադիր են բանկոմատներից միլիոնավոր դոլարներ հանել: Այս մասին իր կայքում տեղեկացրել է կիբեռանվտանգության փորձագետ Բրայան Քրեբսը, գրում է Lenta.ru-ն:
Ինչպես հաղորդվում է, հաքերները պատրաստվում են մոտ ժամանակներս բանկոմատների վրա մասշտաբային հարձակումներ իրականացնել՝ անսահմանափակ միջոցներ հանելու նպատակով: Կիբերհանցագործները ծրագրում են հասանելիություն ստանալ էմիտենտի տվյալներին, դարքնեթում դեբետային և վարկային քարտեր գնել, իսկ հետո պատրաստել կեղծ կլոն-քարտեր:
Էմիտենտ-բանկը կոտրելուց հետո կիբերհանցագործները կարող են անջատել հարձակումների դեմ պաշտպանությունը, ինչը թույլ կտա մեծացնել բանկոմատներից հանվող հնարավոր առավելագույն գումարները:
Հետաքննությունների դաշնային բյուրոն ամերիկյան բանկերին խորհուրդ է տվել ստուգել վնասակար ծրագրերը կամ չարտոնված հասանելիության առկայությունը և ստուգել խոշոր գումարներ հանելու գործարքների հնարավոր աճը: