Բեյոնսեի համերգի ընթացքում երկրպագուն ուշագնաց է եղել (տեսանյութ)
LifeStyleՉափազանց տպավորվող երիտասարդը գիտակցությունը կորցրել է այն բանից հետո, երբ աշխարհահռչակ երգչուհի Բեյոնսեն համերգի ընթացքում բռնել է նրա ձեռքն ու գրկել նրան:Իր «Mrs. Carter World Tour» համերգային շրջագայության ընթացքում «Irreplacable» երգի կատարման ժամանակ Բեյոնսեն մոտեցել է բեմի եզրին և ձեռքը մեկնել թռչկոտող երիտասարդին: Հիացած երկրպագուին ավելի ոգևորելու համար Բեյոնսեն ծնկի է իջել և գրկել նրան: Հանդիսատեսի բուռն արձագանքի ներքո, երկրպագուն ուշաթափվել է և ընկել: Օգնության են հասել համերգի այլ մասնակիցներն, իսկ երգչուհին շարունակել է համերգը: