Բելառուսը որոշել է պարտքով ապրել
Բելառուսը մտադիր է վերաֆինանսավորել արժութային պարտքի վճարումների 50 տոկոսը: Այս մասին հաղորդել է Reuters-ը՝ վկայակոչելով առաջին փոխվարչապետ Վասիլի Մատյուշևսկուն, գրում է Lenta.ru-ն: Պարտքը կազմում է 3.7 միլիարդ դոլար:
«Մեր ռազմավարությունը կայանում է նրանում, որ չմեծացնենք պարտքը: Մենք իդեալական ենք համարում 50-50 ձևաչափը (կեսը վճարել, կեսը վերաֆինանսավորել)»,- լրագրողներին տեղեկացրել է Մատյուշևսկին:
Նա նաև հայտնել է, որ Բելառուսը մտադիր է ռուսական վարկից, որի մասին խնդրել էր դեռևս գարնանը, վերաֆինանսավորել մեկ միլիարդ դոլար, սակայն այդ հարցով բանակցությունները դեռևս շարունակվում են: Մատյուշևսկին մամուլին հորդորել է չդրամատիզացնել իրադարձությունները՝ նորմալ համարելով ձգձգվող բանակցությունները:
2017 թվականի օգոստոսին Ռուսաստանը Բելառուսին 700 միլիարդ դոլարի պետական վարկ է տրամադրել 10 տարով: 2018 թվականից Բելառուսը պարտավորվել է այն մարել երկու տրանշով՝ ապրիլին և հոկտեմբերին:
Բելառուսը մտադիր է ռուսական վարկից վերաֆինանսավորել 1 մլրդ դոլար