ՌԴ-ի, Թուրքիայի և Իրանի՝ Սիրիային նվիրված գագաթնաժողովը կկայանա Թեհրանում
Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ղեկավարների՝ Սիրիայի խնդրի կարգավորմանը նվիրված երրորդ հանդիպումը պլանավորված է սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Թեհրանում: Այդ մասին օգոստոսի 15-ին հայտնել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Կալընը: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը:
«Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահների՝ Աստանային գործընթացի շրջանակներում Սիրիային նվիրված երրորդ եռակողմ հանդիպումը տեղի կունենա Թեհրանում»,- ասել է նա: