Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատել ամերիկացի հոգևորականին
Թուրքիայի Իզմիր քաղաքի դատարանը հրաժարվել է տնային կալանքից ազատել ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրունսոնին: Հոգևորականի տնային կալանքի որոշման բողոքարկմամբ դատարան էր դիմել նրա փաստաբան Իսմայիլ Ջեմ Հալավուրթը:
Բրանսոնի փաստաբանի բողոքարկումը կքննարկի նաև ավելի բարձր ատյանի դատարանը:
Էնդրյու Բրանսոնը Թուրքիայում է բնակվում շուրջ 20 տարի: Նա մեղադրվում է ահաբեկչությանն աջակցելու մեջ: Առողջական վիճակի պատճառով հոգևորականի հանդեպ սահմանվել է տնային կալանք:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն Թուրքիայից պահանջել է ազատ արձակել Էնդրյու Բրանսոնին: Անկարան մերժել է այս պահանջը, ինչի հետևանքով ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների հարաբերությունները սաստիկ սրվել են: