Կաթոլիկ քահանաները հազարավոր երեխաների են բռնաբարել ԱՄՆ-ում
ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգում աշխատած ավելի քան 300 կաթոլիկ քահանաներ վերջին 70 տարվա ընթացքում հազարից ավելի երեխաների են բռնաբարել, նրանց գործողությունները կոծկվել են եկեղեցական վերնախավի կողմից:
Այդ մասին, ինչպես հայտնել Է BBC-ն, ասված Է երդվյալների մեծ ժյուրիի զեկույցում, որը հրապարակվել Է օգոստոսի 14-ին:
Դա ամենախոշոր հետաքննություններից մեկն Է, որոնք կատարվել են ԱՄՆ-ի տարածքում: Դրա միջոցով հաջողվել Է բացահայտել մանկապիղծների ավելի քան հազար զոհերի:
Փաստաթղթում նշված Է, որ նշված թիվը կարող Է մի քանի անգամ ավելի մեծ լինել, քան քննիչներին հաջողվել Է պարզել:
Հետաքննությունը շարունակվել Է մեկուկես տարի, այն վերաբերում Է նահանգի վեց ամենախոշոր թեմերին:
Մեծ ժյուրին ստուգել Է այսպես կոչված գաղտնի արխիվները՝ 2 միլիոն ներքին զեկուցագրեր և հաշվետվություններ վանականների ապօրինի գործողությունների վերաբերյալ, որոնք եկեղեցական հոգևոր պետերը թաքցրել են լայն հասարակայնությունից: