Իտալիայի իշխանություններն կամուրջների և թունելների զանգվածային ստուգումներ կսկսեն
Ջենովա քաղաքում կամուրջի փլուզումից հետո երկրի տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ իշխանությունները կզբաղվեն ամբողջ երկրում կամուրջների և թունելների անվտանգության ստուգումներով: Այս մասին հայտնում է Reuters–ը։
Կամրջի լուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի: 16 հոգի գտնվում են հիվանդանոցում, նրանցից 12-ի վիճակը գնահատվում է ծանր։
Փլուզման հետևանքով կամուրջից ընկել են շուրջ 30 մեքենաներ, սակայն թե քանի մարդ կարող է հիմա գտնվել ավերակների տակ, հայտնի չէ։
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին, փլուզման հետևանքով տասնյակ մարդիկ են հայտնվել ավերակների տակ։