Պուտինը կհանդիպի Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ պատրաստ է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ, հայտնում է РИА «Новости»-ն:
«Հաստատում եմ իմ պատրաստակամությունը մոտ ապագայում հանդիպել Ձեզ հետ, որպեսզի քննարկենք երկկողմ հարաբերություններին առնչվող, ինչպես նաև՝ տարածաշրջանային հարցեր»:
Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի նախագահը շնորհավորական հեռագիր էր հղել Պուտինին՝ Ճապոնիայի գաղութացումից Կորեայի ազատագրման 73-ամյակի առիթով: