Տրանսգենդերը ԱՄՆ-ում նահանգապետի թեկնածու է դարձել
ԱՄՆ Վերմոնտ նահանգի դեմոկրատները երկրի պատմության մեջ առաջին անգամ բացահայտ տրանսգենդերին իրենց կուսակցությունից նահանգապետի թեկնածու են ընտրել:
Ինչպես հայտնում է Reuters-ը, խոսքը Քրիսթին Հալքուիսթի մասին է, որն առաջ է անցել դեմոկրատների 3 թեկնածուներից ու նոյեմբերի 6-ին մասնակցելու է նահանգապետի ընտրություններին:
«Կարծում եմ՝ Վերմոնտը հույսի փարոս է ամբողջ երկրի համար: Սա, իմ կարծիքով, մեր բարոյական ուղեցույցի ընդլայնում է: Ես հպարտ եմ, որ կարող եմ օրինակ ծառայել հասարակության լուսանցքից դուրս թողնված խմբերի համար»,-ասել է Հալքուիսթը:
Տեղի ԼԳԲՏ համայնքի ղեկավարներից մեկն ընդգծել է, որ Հալքուիսթի ընտրվելը որպես նահանգապետի թեկնածու «որոշիչ պահ է» իրենց համայնքի համար:
Reuters-ը նկատում է, որ նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք տրանսգենդերների իրավունքներն ընդլայնվել էին, սակայն ամեն ինչ փոխվել է հանրապետական Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո:
Հայտնի է, որ Թրամփի վարչակազմն ընդունում է միայն ավանդական գենդերային դերերը: