Դանիլ Խաչատուրովը կասկածվում է ՌԴ-ից մոտ 400 մլն դոլար դուրս հանելու մեջ
«Ռոսգոսստրախ» ընկերությունների խմբի նախկին սեփականատեր Դանիլ Խաչատուրովը կասկածվում է ընկերությունից 400 միլիոն դոլար դուրս հանելու մեջ դեպի արտերկիր: Այս մասին գրում է Ведомости թերթը:
«Վերադարձրած գումարներն ընկերությունն անմիջապես ուարկում էր կիպրական երկու այլ ընկերություններին` Bainyl Commercial–ին և Nodiol Holdings–ին երկարատև փոխառություններ տրամադրելուն»,- նշում է թերթը:
«Ակնհայտ է, որ ընկերության ղեկավարությունն այն սնանկ ճանաչելու նախաշեմին անբարեխիղճ գործողություններ է իրականացրել երկարատև փոխառությունների պայմանագրերով արտերկիր գումար դուրս բերելու համար»,-նշվում է հաղորդագրության մեջ:
«Մրցութային կառավարիչը կարծում է, որ Դանիլ Խաչատուրովն արտերկիր է դուրս բերել 26,5 մլրդ ռուբլի: Այդ պատճառով ընկերությունը սնանկ է ճանաչվել», – գրված է հաղորդագրության մեջ։