Մեծ Բրիտանիայի թագավորական փոստը տուգանվել է 50 մլն ֆունտ ստերլինգով
Բրիտանական Ofcom մեդիակարգավորողը Մեծ Բրիտանիայի թագավորական փոստը (Royal Mail) տուգանել է 50 մլն ֆունտ ստերլինգով (63,87 մլն դոլար) հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու համար, փոխանցում է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով BBC–ն։
Ըստ տվյալների՝ կարգավորողը եկել է այն եզրահանգման, որ ընկերությունը շուկայում իր գերիշխող դիրքն օգտագործում է մրցակցի՝ Whistl ընկերության նկատմամբ խտրական պայմաններ ստեղծելու համար, Whistl–ը հետաքննության անցկացման միջնորդություն է ներկայացրել։