Միջազգային ուղղությունների ավիատոմսերը կարող են թանկանալ. ռուս փորձագետներ
Oգոստոսի 8-ից 12-ը միջազգային ուղղություններով ավիատոմսերի վաճառքի ծավալը մեծացել է 31%-ով, հաղորդել են ռուս փորձագետները: Այս մասին գրում է РИА Новости-ն:
«Արժույթն անմիջապես ազդում է միջազգային ավիափոխադրումների գների վրա, քանի որ ավիատրանսպորտային շուկայի մասնակիցների միջև բոլոր հաշվարկներն իրականանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի ներքին արժույթով»,- պարաբանել է Biletix ճանապարհորդների համար ինտերնետ-ծառայության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Սիզինցևը:
Ռուսաստանում ասոցիացիայի կուրսը կապված է ՌԴ ԿԲ պաշտոնական կուրսի հետ և ամեն շաբաթ փոփոխվում է: Նախորդ շաբաթ եվրոյի կուրսը կազմել է 73.50 ռուբլի, դոլարինը՝ 63.50: Կուրսն այսպիսին էր և հուլիսի սկզբին, այսինքն՝ դեռևս ասոցիացիայի ներքին կուրսը չի փոփոխվել:
ՌԴ ԿԲ-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 14-ին մեկ դոլարը կազմել է 68.22 ռուբլի, մեկ եվրոն՝ 77.65 ռուբլի: «Այսպիսով, միջազգային չվերթների տոմսերը չորեքշաբթի օրվանից կարող են թանկանալ 5-7 տոկոսով»,- նշում են OneTwoTrip-ի փորձագետները: