Պուտինի օգնականը հարված է հասցնում ռուս միլիարդատերերին
23 ռուս միլիարդատերերի ունեցվածքն ուրբաթ օրվա արդյուքներով կրճատվել է 4.137 միլիարդ դոլարով, հաշվել է РИА Новости-ն Bloomberg Billionaires Index (BBI ցանկի տվյալների հիման վրա:
Կորուստի մեծ մասը կրել են 11 անձինք, որոնց ակտիվները հայտնվել են «Բելոուսովի ցանկում»: Նրանք մեկ օրվա ընթացքում կորցրել են 3.091 միլիարդ դոլար:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Անդրեյ Բելոուսովը նախորդ շաբաթ առաջարկել էր մետալուրգիական, նավթաքիմիական ընկերությունների և արտադրությունների լրացուցիչ եկամուտների գանձում իրականացնել տարեկան մինչև 500 միլիարդ ռուբլի չափով:
Հուլիսի սկզբին Bloomberg գործակալությունը հաղորդել էր, որ 24 ռուս միլիարդատերերի ունեցվածքը, միասին վերցրած, 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին մեծացել է 3.271 միլիարդ դոլարով:
Ինդեքսը հաշվվում է տվյալ ընկերությունների ակցիաների գնի հիման վրա, որոնցում միլիարդատերերը բաժնեմաս ունեն: BBI-ի ցանկում ընդհանուր հաշվով ներառված են աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ: