ՌԴ-ի և Թուրքիայի միջև փոխադարձ առևտրում ազգային արժույթների օգտագործման հարցն ակտուալ է. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ այլ երկրների հետ առևտրում ազգային արժույթով հաշվարկների անցնելու մտադրության մասին, ասել է.
«Ռուսաստանի և Թուրքիայի միջև փոխադարձ առևտրում ազգային արժույթների օգտագործման հարցը ակտուալ է, սակայն մանրակրկիտ մշակում է պահանջում»:
Այս մասին հայտնում «ՆՏՎ»-ն:
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ ռուսական կողմը վաղուց արդեն բարձրացրել է այս հարցը տարբեր մակարդակներում, այդ թվում նաև՝ բարձրագույն:
«Նախագահ Պուտինը բազմիցս խոսել է այդպիսի հնարավորության մասին, ավելին՝ նման նպատակահարմարության մասին»,- ասել է նա:
Ընդ որում, լրագրողների հարցին՝ արդյոք Ռուսաստանին ձեռնտու է նման անցումը` հաշվի առնելով լիրայի անկումը, Պեսկովը նշել է, որ հարցը ենթակա է մանրակրկիտ մշակման: