Թուրքական իշխանությունները նոր պատճառ են գտել ճնշումների հաջորդ ալիքի համար
Թուրքական իշխանությունները նոր պատճառ են գտել ճնշումների հաջորդ ալիքի համար: CNN Turk-ը հայտնում է, որ Ստամբուլի դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի տնտեսական անվտանգության համար սպառնալիք հանդիսացող գործողությունների մեջ կասկածվող անձանց նկատմամբ:
Դատախազության հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան «տնտեսական հարձակման թիրախ է դարձել»:
Այս կապակցությամբ դատախազությունն անհրաժեշտ քայլեր կձեռնարկի բոլոր «գրավոր և վիդեո լուրերի, ինչպես նաև սոցիալական ցանցերում տեղ գտած գրառումների դեմ, որոնք նպաստում են այդ հարձակման նպատակներին»:
Նախօրեին լիրայի ռեկորդային անկման ֆոնին երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր Թուրքիայի տնտեսության դեմ «ակնհայտ հարձակման» և «դավադրության» մասին: