Մենք չենք կարող ժխտել պատժամիջոցների բացասական ազդեցությունը մեր երկրի վրա. Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ
Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության (ԻԱԷԳ) ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտարարել Է, որ միջուկային գործարքի պահպանումը համապատասխանում Է Իրանի շահերին:
Այդ մասին,օգոստոսի 13-ին հայտնել Է ISNA գործակալությունը:
«Մենք չենք կարող ժխտել պատժամիջոցների բացասական ազդեցությունը մեր երկրի վրա, սակայն եթե Իրանը մնա միջուկային գործարքում, պատժամիջոցների ներգործությունն այնպիսին չի լինի, ինչպիսին եղել Է նախքան Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ)»,-ասել Է Քամալվանդին:
Նա նշել Է, որ 2016 թվականին միջուկային գործարքի ուժի մեջ մտնելուց առաջ «բազմաթիվ երկրներ չԷին կարողանում Իրանի հետ աշխատել Եվրոպայի ևՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների պատճառով»:
«Իսկ այժմ, չնայած ԱՄՆ-ի կողմից սահմանված սահմանափակիչ միջոցներին, նրանք կարող են դա անել»,- հավելել Է ԻԱԷԿ-ի ներկայացուցիչը:
Քամալվանդին առաջարկել Է՝ «համբերել և շարունակել պայքարը ներքին եւ արտաքին դժվարությունների դեմ, որպեսզի Վաշինգտոնում հասկանան, որ պատժամիջոցները արդյունք չեն տա»:
Միջուկային գործարքի պահպանումն ավելի լավ Է, քան այն չեղարկելը»,-ընդգծել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: