Արտակարգ դրություն՝ Հունաստանի Էվբեյա կղզում
Մայրցամաքային Հունաստան նահանգի ղեկավար Կոստաս Բակոյանիսը օգոստոսի 12-ին արտակարգ դրություն Է հայտարարել Էվբեյա կղզու Դիրֆիոն-Մեսապիոն մունիցիպալիտետում, որտեղ հրշեջները պայքարում են լեռնային շրջանում մոլեգնող անտառային հրդեհի դեմ, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:
«Մենք հենց նոր արտակարգ դրություն հայտարարեցինք մունիցիպալիտետում: Հորդորում ենք բոլորին կատարել ոստիկանության եւ հրշեջ պահպանության ցուցումները»,- գրել Է Բակոյանիսը Facebook-ի իր Էջում: Հրշեջ պահպանության ներկայացուցչի խոքով՝ «հաշվի առնելով իրադրության լրջությունն ու վտանգավորությունը, գումարվել Է Ճգնաժմերի կառավարման խորհրդի նիստ, որին ներկա Է եղել երկրի ներքին գործերի նախարար Պանոս Սկուրլետիսը»:
Հրդեհի հիմնական օջախը, որն առայժմ չի հաջողվում հսկողության տակ վերցնել, գտնվում Է Կոնդոդեսպոտի ավանի շրջանում, որը, ինչպես եւ հարեւան Ստավրոս ավանը, տարհանվել Է: Կրակի դեմ պայքարում Է 186 մարդ, գործի Է դրված 62 հրշեջ մեքենա: Նրանց օգնում են ուղղաթիռներ եւ ինքնաթիռներ: