Համերգի ժամանակ հարթակի փլվելու հետևանքով Իսպանիայում ավելի քան 130 մարդ Է տուժել
Իսպանիայում ավելի քան 130 մարդ Է տուժել Վիգո ափամերձ քաղաքում (Գալիսիայի ինքնավար հանրակցություն) համերգի ժամանակ փայտյա կառուցվածքի փլվելու հետեւանքով:
Այդ մասին հայտնել Է Faro de Vigo հրատարակությունը: Միջադեպը տեղի Է ունեցել օգոստոսի 12-ի երեկոյան համերգներից մեկի ժամանակ, որն անցկացվում Էր O Marisquiրo փառատոնի շրջանակներում:
Փայտյա հարթակը չի դիմացել հանդիսականների քաշին եւ փլվել Է, ինչի հետեւանքով բազմաթիվ մարդիկ ջուրն են ընկել:
Նշվում Է, որ բոլոր տուժածները հոսպիտալացվել են, նրանցից չորսի վիճակը գնահատվում Է՝ ծանր: Պատահարի վայր են ժամանել փրկարարներն ու ոստիկանությունը: